Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բժշկությունը անմատչելի է դառնում. բանավեճ

Բժշկությունը անմատչելի է դառնում. բանավեճ

«Գնալով բժշկությունը դառնում է անմատչելի և անհասանելի բնակչության համար»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյան՝ հավելելով, որ օրենքներն էլ ավելի են նպաստում բուժօգնության անմատչելի դառնալուն:

 

Նման իրավիճակի պատճառն, ըստ Կարինե Հակոբյանի, այն է, որ առողջապահության ոլորտի օրենսդրությամբ զբաղվում են այդ ոլորտում շահեր ունեցող մարդիկ. «Հանձնաժողովի նախագահը չպետք է բժիշկ լինի»,- հայտարարեց նա՝ միաժամանակ նշելով, որ անընդունելի է, երբ մասնավոր հիվանդանոց ունեցող անձն ընդգրկված է օրենսդրության մշակման գործընթացում:

 

«Ժառանգության» ներկայացուցչին մտահոգել է խորհրդարանում քննարկվող առողջապահական չորս օրինագծերի բովանդակությունը: «Չորս հիմնական օրենքներում անվճար բառի կողքին ավելացել է մեկ բառ՝ «կամ արտոնյալ պայմաններ»»,- հայտարարեց Կարինե Հակոբյանը՝ նշելով, որ անընդունելի է, երբ փոխվում է օրենքը՝ նվազեցնելով անվճար բուժօգնության հնարավորությունը: «Հետզհետե անվճար բուժօգնությունը վերանում է»,- ընդգծեց Հակոբյանը:

 

«Բժիշկ լինելը թերություն չէ, այլ առավելություն է»,- Կարինե Հակոբյանի հետ չհամաձայնեց ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մկրտիչ Մինասյանը: Նա ներկայացրեց մայրության ու մանկության բուժօգնությանը հատկացվող պետական հատկացումները:

 

Ինչ վերաբերում է անվճար բուժօգնության վերացման մասին խոսակցություններին՝ Մինասյանը նշեց. «Նրանք, ովքեր ստանում էին անվճար բուժօգնություն, շարունակելու են ստանալ, իսկ ում բալերը չեն բավականացնում, պետությունը նրանց մասին մտածում է»,- հայտարարեց Մկրտիչ Մինասյանը: Ինչ վերաբերում է օրինագծի հիշյալ փոփոխությանը, Մինասյանը խոստացավ նախաձեռնությամբ հանդես գալ և շտկել այն:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ